Διεύθυνση: Χαλκέων 11, Θεσσαλονίκη, Τ.Κ. 54631
Τηλέφωνα: +30 2310232301, +30 2310232307, +30 6951565651
Ωράριο Λειτουργίας: Δευτέρα – Παρασκευή: 9 π.μ. – 7 μ.μ. Σάββατο: 10 π.μ. – 2 μ.μ.
Email: info.alphaermis@gmail.com
Διεύθυνση: Χαλκέων 11, Θεσσαλονίκη, Τ.Κ. 54631
Τηλέφωνα: +30 2310232301, +30 2310232307, +30 6951565651
Ωράριο Λειτουργίας: Δευτέρα – Παρασκευή: 9 π.μ. – 7 μ.μ. Σάββατο: 10 π.μ. – 2 μ.μ.
Email: info.alphaermis@gmail.com
ՆԵՐԴՆՈՂԻ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Մեր ընկերությունը Alpha Ermis տրամադրում է իրավաբանական ծառայություն ներդնողներին՝ կացության թույլտվություն ստանալու համար։
Եվրոպական Միությունից դուրս օտարերկրյա քաղաքացին կարող է դիմել ստանալու Հունաստանում կացության թույլտվություն որպես ներդնող, 5 տարի ժամկետով՝ նորացնելու հնարավորությամբ, եթե երկիր մուտք է գործել ցանկացած օրինական մուտքի թույլտվությամբ կամ եթե երկրում բնակվում է օրինական կերպով, մինչև իսկ այն դեպքում, երբ նրա ունեցած կացության քարտը նրան թույլ չի տալիս կատարել նպատակի փոփոխություն, այն դեպքում․
ա) Եթե ունի լիովին և օրինական իրեն պատկանող անշարժ գույք Հունաստանում, կամ կնքել է տուրիստական համալիրի երկարաժամկետ պայմանագիր (առնվազն 10 տարի տևողությամբ), կամ տուրիստական համալիրի բաժնետոմսերի ժամանակավոր պայմանագիր։ Հատկապես Աթենքի Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային շրջանների, Ատտիկիի շրջանի Վարիս-Վուլաս-Վուլիաղմենիս քաղաքներում, Կենտրոնական Մակեդոնիայի շրջանի Սալոնիկ քաղաքում, Հարավային Էգեուի Միկոնոյի Շրջանային Միության և Սանդորինիի շրջանի անշարժ գույքի նվազագույն արժեքը դրա ձեռքբերման պահին, կամ հյուրանոցային ու տուրիստական համալիրների ընդհանուր վարձակալության արժեքը պետք է կազմի հինգ հարյուր հազար (500.000) եւրո և պետք է վճարված լինի ամբողջությամբ՝ նախքան ներդնողի մշտական կացության թույլտվություն ստանալու դիմումը, իսկ անշարժ գույք գնելու հետ կապված ներդրումը պիտի վերաբերվիա միայն մեկ անշարժ գույքի։ Երկրի մնացած շրջաններում անշարժ գույքի նվազագույն արժեքը դրա ձեռքբերման պահին, կամ հյուրանոցային ու տուրիստական համալիրների ընդհանուր վարձակալության արժեքը պետք է կազմի երկու հարյուր հիսուն հազար (250.000) եւրո, իսկ անշարժ գույք գնելու հետ կապված ներդրումը կարող է վերաբերվել մեկ կամ ավելի անշարժ գույքերի։ 250․000 կամ 500․000 եւրո արժեք ունեցող անշարժ գույքի (համապատասխան անշարժ գույքի գտնվելու վայրին) համասեփականատիրության պարագայում կացության իրավունք տրվում է միայն այն դեպքում, երբ սեփականատերերը ամուսիններ են և ունեն անբաժան համասեփականատիրության տոկոսներ։
Օտարերկրյա քաղաքացին կարող է ուղեկցվել նաեւ ընտանիքի անդամների կողմից, որոնց կողմից կատարված դիմումի հիման վրա նրանց կտրամադրվի անձնական կացության թույլտվություն, որի ժամկետը կլինի նույնը՝ առաջնային անձի կացության թույլտվության ժամկետի հետ։ Որպես ընտանիքի անդամներ համարվում են․ (ա) կինը / ամուսինը, ով օտարերկրյա քաղաքացի է և ամուսնացել են կամ կնքել են համակեցության պայմանագիր Հունաստանում, (բ) ամուսինների կամ զույգի 21 տարեկանից ցածր չամուսնացած ընդհանուր զավակները, (գ) առաջնային անձի չամուսնացած զավակները, կամ ամուսնու/կնոջ/զույգի զավակը, որոնց խնամակալությունը օրենքով տրված է իր զավակի դեպքում առաջնային անձին, ամուսնու/կնոջ/զույգի 21 տարեկանից ցածր զավակի դեպքւմ ՝ նրան, (դ) ամուսինների / զույգի ծնողները։
բ) եթե չափահաս է և ձեռք է բերել ամբողջովին և անբաժանելի սեփականությամբ կամ ժառանգել է ըստ կտակի կամ ծնեղի նվիրատվությամբ անշարժ գույք Հունաստանում։
Մանրամասն տեղեկությունների համար դիմեք․
+30 2310 23 23 07, +30 2310 23 23 01, +30 69 51 56 56 51
info.alphaermis@gmail.com
Խալկեոն 11, Սալոնիկ, Փ․Ինդ․ 54631