Διεύθυνση:  Χαλκέων 11, Θεσσαλονίκη, Τ.Κ. 54631

Τηλέφωνα:  +30 2310232301, +30 2310232307, +30 6951565651

Ωράριο Λειτουργίας:  Δευτέρα – Παρασκευή: 9 π.μ. – 7 μ.μ. Σάββατο: 10 π.μ. – 2 μ.μ.

Email: info.alphaermis@gmail.com

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՆԿԱԽ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՆԿԱԽ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Մեր ընկերությունը Alpha Ermis տրամադրում է իրավաբանական ծառայություն՝ Տնտեսապես Անկախ անձանց կացության թույլտվություն ստանալու համար։

Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր տիրապետում են բավարար ռեսուրսների, կեցության ծախսերը հոգալու համար բավարար հաստատուն եկամուտ ունեցող, կարող են դիմել, որպեսզի ստանան տնտեսապես անկախ անձանց կացության թույլտվություն՝ եթե ստացել են մուտքի հատուկ հաստատում (visa d)։ Կացության թույտվությունը տրվում է երկու 2 տարի ժամկետով՝  նորացնելու հնարավորությամբ։ Բավարար եկամուտ է համարվում ամսեկան նվազինս երկու հազար 2000 եւրո եկամուտը։ Վերը նշված օտարերկրյա քաղաքացիները կարող են ուղեկցվել նաեւ ընտանիքի անդամների կողմից, որոնց կողմից կատարված դիմումի հիման վրա նրանց կտրամադրվի անձնական կացության թույլտվություն, որի ժամկետը կլինի նույնը՝ առաջնային անձի կացության թույլտվության ժամկետի հետ։ Բավարար ռեսուրսների պայմանը վերաբերվում է նաեւ ընտանիքի անդամներին կամ ըստ անձի առանձին և կամ գումարման միջոցով առաջնային անձի եկամտի մեջ ներառել մյուս անդամնորին վերաբերվող ռեսուրսների նախապայմանը։ Եթե օտարերկրյա քաղաքացին ուղեկցվում է ընտանիքի կողմից, այդ գումարը ավելանում է կնոջ համար 20%-ով և յուրաքանչյուր զավակի համար 15%-ով։ Կեցության ծախսերը հոգալու եկամտի չափը ապացուցվում է արտերկրում ստացված թոշակով, բանկի հաշվեհամարով  կամ բավարար տնտեսական եկամուտ ունենալու օրինական ապացույցով, օրինական ձևով ձեռք բերված։

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք

Alpha Ermis | Translation | Business | Legal

info.alphaermis@gmail.com

+30 2310 23 23 07, +30 2310 23 23 01, +30 69 51 56 56 51 

 Խալկեոն 11, Սալոնիկ, Փ․Ինդ․ 54631